Ադրբեջանն անցել է տնտեսման ռեժիմի

Ադրբեջանն անցել է տնտեսման ռեժիմի

PanARMENIAN.Net - Ադրբեջանն անցել է տնտեսման ռեժիմի: Այդ մասին մայիսի 20 ին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը միլի մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության կոմիտեի նիստում:

Նախարարը հայտարարել է, որ երկիրը տնտեսման ռեժիմի է անցել 2015-ի կեսերից սկսած:

«Ապահովվել է միայն սոցիալական պարտավորությունների կատարումը: Հետաձգվել են տարբեր ծախսեր, որոշ ներդրումային նախագծեր, որի շնորհիվ տնտեսվել են պետբյուջեի միջոցները»,-ասել է Շարիֆովը:

Նախարարն իր ելույթում ասել է թե տնտեսական աճի ցուցանիշներն ամբողջ աշխարհում են վատթարանում: «Միջազգային տնտեսական կազմակերպությունները գլոբալ տնտեսական աճ էին կանխատեսում, սակայն դրան հակառակ, տնտեսությունը կտրուկ անկում է ապրել: Դա անդրադարձել է նաև Ադրբեջանի վրա, թուլացել է բանկային հատվածը»,-ասել է Շարիֆովը, հայտնում է Haqqin.az-ը:

Ադրբեջանում գործող նավթագազային ընկերությունները PSA պայմանագրերի շրջանակում 2015-ին 37,9%-ով քիչ են շահութահարկ փոխանցել պետբյուջե, քան 2014-ին: Գումարային տեսքով 2015-ին այն կազմել է $453,5 մլն, 2014-ի $730 միլիոնի դիմաց: Կապիտալ ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ 2016-ի հունվար-ապրիլին կազմել են $2,86 մլրդ, ինչը 31,1%-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածից:

2016-ի հունվար-ապրիլին պետներդրումների ծավալը հիմնական կապիտալի մեջ կազմել է $532 մլն` բոլոր ներդրումների 18,6% տոկոսը, մասնավոր ներդրումների ծավալը մոտ $2,3 մլրդ` բոլոր ներդրումների 81,4%-ը:

Ընթերցեք նաև. 2015-ին Ադրբեջանի եկամուտները նավթից կրճատվել են 38%-ով, կապիտալ ներդրումները 2016-ին` 31%-ով

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---