ԶԼՄ-ներ. Քրդերը պատրաստվում են գրոհել Ռաքքան

ԶԼՄ-ներ. Քրդերը պատրաստվում են գրոհել Ռաքքան

PanARMENIAN.Net - Քրդերի ինքնապաշտպանության ուժերը պատրաստվում են գրոհել սիրիական Ռաքքան, որը համարվում է ահաբեկչական «Իսլամական պետության» «մայրաքաղաքը»: Գրոհին կաջակցի միջազգային կոալիցիայի ավիացիան, հայտնում է Sputnik-ը Քրդերի ինքնապաշտպանության ուժերում սեփական աղբյուրի վրա հղումով:

Ըստ գործակալության, մայիսի 19-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան թռուցիկներ է տարածել Ռաքքայի շրջանում` կոչ անելով խաղաղ բնակիչներին լքել քաղաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ աղբյուրի, քուրդ զինյալների մեծ ջոկատներ են կազմավորվել, որոնք պատրաստ են գրոհի: Բացի այդ, Էյն Իսա քաղաքում զորակոչվել են «Սիրիական ժողովրդավարական ուժերի» մարտիկները: Աղբյուրները հայտնել են, որ մի քանի օր առաջ Հարաբ Իշկ գյուղում տեղի է ունեցել Քրդական ժողովրդավարական միության ղեկավար Սալեհ Մուսլիմի հանդիպումը միջազգային կոալիցիայի պատվիրակության հետ, որտեղ քննարկվել է ԻՊ դեմ ձեռնարկվող խոշոր գործողությունը Ռաքքայում:

Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորրենը հայտարարել էր, որ Ռաքքայում գրոհայինները արտակարգ իրավիճակ են հայտարարել և պատրաստվում են դիմակայել քաղաքի պաշարմանը: Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքներում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինն իր հերթին հայտնել էր, որ Սիրիայի Զինված ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ պատրաստվում են հարձակման անցնել Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ:

Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը: Պալմիրան կարևոր ռազմավարական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---