Ադրբեջանի գլխավոր դրոշը կրկին պատառոտվել է. Մի մասը պոկվել է ու քշվել դեպի ծովը

Ադրբեջանի գլխավոր դրոշը կրկին պատառոտվել է. Մի մասը պոկվել է ու քշվել դեպի ծովը

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին 17:30-ին մոտ Ադրբեջանի գլխավոր դրոշն արդեն որերորդ անգամ չի դիմացել քամուն և պատառոտվել է: Նրա վերին երկնագույն մասը պոկվել է` քամին քշել է այն դեպի ծովը: Որոշ ժամանակ անց դրոշի մնացորդները իջեցվել են, հայտնում է contact.az-ը:

Ընդ որում, քամու ուժգնությունը կրիտիկական չի եղել, ուստի միջադեպի պատճառները պարզ չեն: 3 տարի առաջ Ադրբեջանի գլխավոր դրոշն առաջին անգամ պատառոտվեց փոթորկային քամու ժամանակ, որի ուժգնությունը վայրկյանում հասնում էր 25-30 մ: Այս անգամ քամու ուժգնությունը չի գերազանցել 15 մետրը վայրկյանում:

Հավանաբար, ինչպես գրում է պարբերականը, դրոշն արդեն ունեցել է վնասվածքներ, որոնք մեծացել են քամու ժամանակ:

2014-ի հունիսի լույս 22-ի գիշերը բարձրացած փոթորիկը, որը չդադարեց ամբողջ օրը, պատառոտեց Ադրբեջանի գլխավոր դրոշը Բաքվի դրոշի հրապարակում: Ինչպես ասվեց այդ ժամանակ, չնայած «երկրորդ միջադեպի» մասին հաղորդագրություններին, սա, առնվազն, արդեն վեցերորդ նման միջադեպն էր կապված հսկայական դրոշի հետ: 2010 թ, սեպտեմբերի 1-ին՝ հրապարակի բացման հաջորդ օրը, 350 կգ քաշ ունեցող դրոշն իջեցվեց՝ պատռվելով ուժեղ քամուց: Այն ժամանակ գրանցվեցին նաև ձողի վտանգավոր տատանումներ՝ հարկ եղավ տարհանել մոտակա տների բնակիչներին:

Եվս մեկ «տհաճ« փաստ տեղի ունեցավ 2011 թ. մարտի 23-ին: Ուժեղ քամին պատառոտում էր դրոշը մոտ 14 ժամ, երբ դրոշը կիսով չափ իջեցվեց, այն արդեն ցնցոտիի էր վերածվել: Ոստիկանությունը շրջափակեց հրապարակը և բոլոր մերձակա փողոցները, մինչև որ, հանվեց այն, ինչ մնացել էր պետական դրոշից:

2007 թվականի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Բաքվի պետական դրոշի հրապարակի հիմնարկեքը, որտեղ տեղադրվեց Ադրբեջանի ամենամեծ դրոշը: Հրապարակի կառուցման համար ծախսվել է 35 մլն դոլար Ադրբեջանի պետբյուջեից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---