Իտալական պարբերական. Բաքուն ստիպված կլինի պատասխան տալ մարդկության դեմ հանցագործությունների համար

Իտալական պարբերական.  Բաքուն ստիպված կլինի պատասխան տալ մարդկության դեմ հանցագործությունների համար

PanARMENIAN.Net - Իտալական առաջատար il Giornale պարբերականը հոդված է հրապարակել ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ հարցադրում դնելով, թե ինչն էր թաքնված Բաքվի ռազմական արկածախնդրության հետևում, հատկապես այն դեպքում, երբ դրանից գործնականում Բաքուն ոչինչ չշահեց:

«Այսպես կոչված չորս օրյա պատերազմից մեկ ամիս անց, մեծագույն խորհրդավորություն է, թե ինչու Ադրբեջանի նախագահը սանձազերծեց ոչնչով չարդարացված՝ այդ թվում նաև ռազմական կարևորության տեսանկյունից, արկածախնդրություն: Շփման գծի շրջանում մի քանի բլուրներից բացի, ապրիլի 2-ին իրականացրած հարձակումը որևէ տարածքային լուրջ ձեռքբերումներ չի երաշխավորել Ադրբեջանի համար, քան այն, ինչ սահմանված է 1994-ի հրադադարի համաձայնագրով:

Իսկ մյուս կողմից էլ ադրբեջանական անկախ Մեյդան TV-ն հրապարակել է զոհերի ու կորուստների իրական թվերը. Ձեռք բերված բարձունքերը որևէ կերպ համեմատելի չեն այն մարդկային կորուստների հետ, որ ունեցավ Ադրբեջանը, Իսկ ամենատեսանելի ձախողումը թերևս միջազգային վստահության կորուստն էր»,- գրում է պարբերականը, հայտնում է Panorama.am-ը:

Նշվում է, որ բացի 1994-ի հրադադարի խախտումից, Բաքուն ստիպված է նաև պատասխան տալ մարդկության դեմ իրագործած իր բանակի հանցագործությունների համար: Ամենախնդրահարույց պահը հայ զինվոր Քյարամ Սլոյանին գլխատելն ու նրա գլուխը ադրբեջանական գյուղում ցույց տալն է: Գրեթե նույն ձեռագիրն է շարունակվում, ինչ տարիներ առաջ էր, երբ Ալիևը Ռամիլ Սաֆարովին հայ սպային կացնահարելու համար կոչում շնորհեց:

Պարբերականի դիտարկմամբ, Ալիևի կողմից ապրիլին ձեռնարկված հարձակումը կարող է պայմանավորված լինել Ադրբեջանում հասունացող տնտեսական ճգնաժամից հասարակության ուշադրությունը շեղելու մտայնությամբ: Մյուս կողմից էլ պարբերականի դիտարկմամբ, Ալիևի գործողությունների հետևում մեծ հավանականությամբ «Էրդողանն է, ով նպատակ ունի, այս կերպ սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում»:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---