ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ուզում ենք խուսափել ՌԴ հետ «սառը պատերազմից»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ուզում ենք խուսափել ՌԴ հետ «սառը պատերազմից»

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը նպատակ չունի նոր «սառը պատերազմ» սկսել Ռուսաստանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ն ՌԴ գործողություններին ի պատասխան ամրապնդում է պաշտպանությունը, ինչպես նաև «խուսափում է սրացումից» և կողմ է բաց երկխոսության: «Սա ռազմավարական գործընկերություն չէ, որը մենք ձգտում էինք ձևավորել «սառը պատերազմից» հետո: Միևնույն ժամանակ, սա առճակատում չէ, մենք նոր «սառը պատերազմ» չենք ուզում»,-պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նա նշել է, որ դաշինքի ամրապնդումը արևելյան թևում ազդանշան է, որ «ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր դաշնակիցներին մարտահրավերներից, սա է ՆԱՏՕ-ի հիմնական ուղերձը և նրա հիմնական ուժը»:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Մոսկվան հաշվի կառնի ՆԱՏՕ-ի ուժերի նոր դասավորությունը և ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկի հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---