Բայդենն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր

Բայդենն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նրա հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Haqqin.az-ն Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի վրա հղումով:

Զրուցակիցները կարևորել են վերջերս Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Ալիևը կարևորել է հակամարտության շուտափույթ կարգավորումը միջազգային նորմերին և սկզբունքներին համաձայն:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերություններին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Սարգսյանն ու ԱՄՆ փոխնախագահը կարևորել են Վիեննայի պայմանավորվածությունների իրագործումը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---