Առանց բաժանորդի համաձայնության գովազդային sms-ներ ուղարկելն արգելող օրինագիծ է մշակվում

Առանց բաժանորդի համաձայնության գովազդային sms-ներ ուղարկելն արգելող օրինագիծ է մշակվում

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը փորձում է օրենսդրական կարգավորումներ առաջարկելով արգելել կազմակերպություններին հաղորդագրություններ ուղարկել անձի բջջայինին առանց նրա համաձայնության: Այս մասին հայտնել է նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:

«Այս առումով կա որոշակի օրենսդրական բաց, և նախարարը հանձնարարական է տվել»,- ասել է նա և նշել, որ այդ կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է, երբ Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Xopan.am-ից տարածած հաղորդագրության հետ կապված հարց էր բարձրացրել, քանի որ դրանով բացահայտ քարոզվում էր արտագնա աշխատանքը:

«Ավելին՝ փորձում ենք անել այնպես, որ մարդիկ ընտրելու հնարավորություն ունենան: Այսինքն, օրինակ, եթե ուզում են կրթության, մշակույթի մասին հաղորդագրություններ ստանալ, իսկ սպորտի մասին՝ չստանալ: Սա մի քիչ ավելի բարդ է իրականացնելը, որովհետև ծախսեր է ենթադրում և պետք է քննարկվի, թե որքանով դա հնարավոր է իրականացնել, սակայն այն, որ մարդ պետք է տա իր համաձայնությունը հաղորդագրություններ ստանալու համար՝ պարտադիր է լինելու»,- ասել է Դոյդոյանը:

Նա հավելել է, որ ուսումնասիրել են նաև միջազգային փորձը, գրում է Tert.am-ը:

2016-ի փետրվարին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ զբաղվում է քաղաքացիների բջջային հեռախոսահամարներին գովազդային նպատակներով ուղարկվող հաղորդագրություններով: Դոյդոյանի խոսքով, իրենք հեռախոսային ծառայություն մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին մի քանի տարբերակ են առաջարկել. օրինակ` եթե քաղաքացին չի ցանկանում ստանալ sms-հաղորդագրություն, պետք է հնարավորություն ունենա իր բջջային հեռախոսով հատուկ կարգավորումների ու զանգերի օգնությամբ դուրս գա այդ ցանկից:

Մյուս առաջարկությունը, որ գործակալությունն արել է օպերատորների ներկայացուցիչներին, քաղաքացուն ընտրելու հնարավորություն տալն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---