Արդի Քասախյանը կարող է դառնալ Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ

Արդի Քասախյանը կարող է դառնալ Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ

PanARMENIAN.Net - Գլենդեյլի քաղաքային վարչակազմի աշխատակից Արդի Քասախյանը պայքարում է Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ դառնալու համար: Նրա մրցակիցը Գլենդեյլի քաղխորհրդի անդամ Լորա Ֆրիդմանն է:

Ավելի քան $1.2 մլն է ներդրվել ԱՄՆ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնում անդամության համար 43-րդ շրջանում ընթացող ընտրապայքարում, հայտնում է LA Times-ը:

Ընտրությունների արդյունքի վրա կարող է ազդել մեծաքանակ հայազգի ընտրողների առկայությունը շրջանում, որտեղ հայերը կազմում են ընտրողների մոտ 17%-ը: Վերջին շրջանում նրանք ավելի համախմբված են սատարում իրենց հայրենակիցներին:

Հայազգի մեծաթիվ ընտրողների առկայությունը կարող է լավ աջակցություն հանդիսանալ Գլենդեյլի քաղաքային վարչակազմի աշխատակից Արդի Քասախյանի համար, որը Գլենդեյլում հիմնավորված հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է:

Շրջանում, որտեղ մասնակցությունը վերջին նախագահական ընտրություններում կազմել է մոտ 50 հազար, 45 հազար հայ ընտրողները կարող են հեշտությամբ որոշել ընտրությունների ելքը հայազգի Քասախյանի օգտին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---