// IP Marketing video - START// IP Marketing video - END

Google-ը կարտադրի հայազգի ինժեների Project Ara սմարթֆոնը (վիդեո)

Google-ը կարտադրի հայազգի ինժեների Project Ara սմարթֆոնը

PanARMENIAN.Net - Google ընկերությունը հայտարարել է Project Ara մոդուլային սմարթֆոնի ծրագիրը ATAP լաբորատորիայից առանձնացնելու ու որպես ինքնուրույն նախագիծ զարգացնելու որոշման մասին:

Նախկինում Google-ը երբեք չէր արտադրում սեփական հեռախոս, իսկ Nexus սմարթֆոններն արտադրվում էին Huawei, LG, HTC կամ այլ գործընկերների կողմից:

Նախագիծը կղեկավարի Motorola-ի նախկին թոփ-մենեջեր Ռիք Օսթեռլոհը:

Project Ara-ի համահեղինակն ու գլխավոր ինժեներն է Արա Ներսես Կնայանը, ում անունն էլ կրում է նախագիծը: Մոդուլային սմարթֆոնը թույլատրելու է փոփոխել հեռախոսի կոնֆիգուրացիան՝ կախված հաճախորդի ցանկություններից տեղադրելով ավելի հզոր մարտկոց, այլ տեսախցիկ, ավելի մեծ հիշողություն կամ հզոր բարձրախոսներ և այլն:

Մայիսի 20-ին Google-ը ցուցադրել է Project Ara-ի աշխատող տարբերակը: 2016-ին ընկերությունը կսկսի տրամադրել հեռախոսը հավելվածներ նախագծող ընկերություններին, իսկ վաճառքում սմարթֆոնը կհայտնվի 2017 թվականին:

 Ուշագրավ
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը
Նախագիծն ավարտին կհասցվի 2019-ի հունիսին