Արծաթ և բրոնզ՝ թաեքվոնդոյի ԵԱ-ից

Արծաթ և բրոնզ՝ թաեքվոնդոյի ԵԱ-ից

PanARMENIAN.Net - Շվեյցարական Մոնտրյու քաղաքում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը (87 կգ) դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Եվրոպայի առաջնության նախկին չեմպիոնը հասել էր եզրափակիչ, որտեղ մրցում էր ռուս Վլադիսլավ Լարինի հետ: Երեմյանը զիջել է մրցակցին միայն 0-1 հաշվով: Երրորդ տեղում Ադրբեջանի և Սերբիայի ներկայացուցիչներն էին:

Ավելի վաղ 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանն առավելության հասնելով իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին` Վարագ Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ), Արման Երեմյանը (87 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---