Բրիտանիայի վարչապետ. Թուրքիան ԵՄ անդամ կդառնա 3000 թվականից ոչ շուտ

Բրիտանիայի վարչապետ. Թուրքիան ԵՄ անդամ կդառնա 3000 թվականից ոչ շուտ

PanARMENIAN.Net - Թուրքիան չի դառնա Եվրոպական միության անդամ ավելի վաղ, քան 3000 թվականին, եթե Անկարայի ու Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվել ընթացիկ տեմպով:

Այդ մասին է հայտարարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ITV հեռուստաընկերությանը տվված հարցազրույցում:

«Նույնիսկ ծրագրերում որևէ հավանականություն չկա, որ Թուրքիան կմտնի Եվրամիություն: Երկիրը դիմումը ներկայացրել է 1987 թվականին: Նման տեմպերով նրանք, միգուցե, ԵՄ անդամ դառնան 3000 թվականին», - ասել է նա:

Քեմերոնը հիշեցրել է նաև, որ միության անդամ ցանկացած երկիր կարող է վետո կիրառել ԵՄ-ին նոր պետության միանալու որոշման վրա:

2015-ի նոյեմբերին Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն, Անկարային խոստացել էին քննարկել ԵՄ անդամակցության արագացված գործընթացի հնարավորություն՝ Մերձավոր Արևելքից փախստականներին տեղավորելու դիմաց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---