ԼՂՀ վարչապետ. Կորցրած դիրքերը հետ վերցնելը մեծ, ավելի լայնածավալ պատերազմի հավանականություն էր

ԼՂՀ վարչապետ. Կորցրած դիրքերը հետ վերցնելը մեծ, ավելի լայնածավալ պատերազմի հավանականություն էր

PanARMENIAN.Net - Արցախը ողջունում է ցանկացած բանակցություն, որը բերելու է կամ բերում է խաղաղության: Այսպիսի հայտարարություն է արել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալկով Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մենք կարող ենք ասել, որ գոհ ենք, ողջունում ենք: Գտնում եմ, որ պետք է շարունակել նման հանդիպումներն, իսկ հետո արդեն՝ բանակցությունները, որը կարող է ինչ-որ ձևով բերել հարցի հանգուցալուծման», - ասել է Հարությունյանը: Անդրադառնալով հայկական կողմի կորցրած շուրջ 800 հեկտար տարածքների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի, դրանք ռազմավարական առումով այնքան էլ կարևոր չեն` Լեռնային Ղարաբաղի վարչապետն ասել է. «Նախ ուզում եմ նշել, որ տարածքը մնում է տարածք, այսօր պետք չէ չափել, ասենք՝ քանի քառակուսի մետր է: Այո, մենք կորցրել ենք որոշ դիրքեր, իսկ կոնկրետ չափը՝ տարածքի կորցնելու, հաշվելու առումով, պետք է ավելի ստույգ հաշվարկներ իրականացնել: Չեմ գտնում, որ 800 հեկտարը կամ 80 հեկտարը կամ 1200 հեկտարը շատ մեծ նշանակություն ունեն կամ նշանակություն չունեն: Այսօր ավելի շատ հոգեբանական է՝ ինչպես ենք մենք գնահատում արդյունքները»:

«Կոնկրետ ես գնահատում եմ արդյունքները, որ մեր Պաշտպանության բանակը կարողացել է կարճ ժամանակահատվածում ուշքի գալ, որովհետև ցանկացած առումով հարձակվողը ունի առավելություն, քանի որ հարձակվողն է թելադրում` մեր բանակը կարողացավ շատ կարճ ժամկետում, ընդամենը կորցնելով 18-20 դիրք, հետո մի օրվա մեջ, ժամերի ընթացքում ուշքի գալ, ոչ միայն ուշքի գալ՝ կենտրոնանալ և կամաց-կամաց սկսել հետ գրավել, հետ վերցնել կորցրած դիրքերի մի մասը», - շարունակել է Հարությունյանը:

Լեռնային Ղարաբաղի վարչապետը շեշտել է. «Իհարկե, եթե շարունակվեին գործողությունները, ինձ թվում է՝ մեզ կհաջողվեր ոչ միայն հետ վերցնել այդ դիրքերը, ընդհուպ եթե անհրաժեշտություն լիներ՝ ավելի խորքային հարվածներ հասցնելով, բայց այստեղ հարցը մնում է՝ ո՞րն է մեզ համար առավել, ո՞րն է մեզ համար կարևորը՝ շարունակել մարտական գործողությունները, ունենալ կորուստներ, իսկ հաստատ կորուստներ կունենայինք, արդյոք հետագա ամեն մի օր շարունակել մարտական գործողությո՞ւնն էր մեզ համար ավելի պրոբլեմ, թե՞ դիրք վերցնելը: Իհարկե պրոբլեմ էր պատերազմի շարունակությունը՝ դա ոչ միայն մարդկային կարուստների, դա նաև մեծ, ավելի լայնածավալ պատերազմի հավանականության էր բերում»:

«Եթե մարդիկ կան, ասում են՝ հնարավոր է դիրքը վերցնեինք, դիրքերը վերցնեինք առանց կորուստների, առանց զոհերի, իհարկե, չեմ ուզում քննադատել, բայց ես նրանց հետ համամիտ չեմ», - հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Վիեննայից Երևան վերադառնալիս ինքնաթիռում հայկական մի քանի ԶԼՄ-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սրագսյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում տարածքային կորուստների վերաբերյալ խոսակցություններին: Ըստ ՀՀ ղեկավարի, որպես անվտանգության գոտի 800.000 հա ունեցող հայկական ուժերը կորցրել են 800 հա-ի տարածք, (8 քկմ,- խմբ.) որը ռազմավարական կամ մարտավարական տեսակետից որևէ նշանակություն չունի:

«Զուտ հոգեբանական առումով՝ այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են, բայց համեմատեք՝ յուրաքանչյուր հա-ի դիմաց 1 զոհ ու 2 վիրավոր են տվել, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն: Դա շատ է: Համեմատեք, թե այդ 800 հազար հա գրավելու համար ինչքան զոհ պիտի տային»,- ասել է նա:

Նախագահի խոսքով, հայկական կողմ ի վիճակի էր վերականգնել այդ ստատուս-քվոն, բայց այլ հարց է, թե «արդյոք արժեր այդ 800 հա-ի համար կորցնել այդքան մարդ, որոնց կարիքը դեռ շատ ենք ունենալու... Ինձ համար շատ կարևոր են մեր զինվորներն ու սպաները»,- եզրափակել է նախագահը՝ կոչ անելով խորհուրդներ տվողներին գնալ առաջնագիծ, գնահատել իրավիճակն ու հասկանալ մետրի ու մարդու տարբերությունը:

Նա նշել է, որ հաղթանակը կամ պարտությունը նրանում է, թե ինչ նպատակ է դրվել և արդյոք ստացվել է կատարել այն:

Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյան. Կորցրել ենք մոտ 800 հա տարածք, որը ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի (վիդեո)

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---