ՀՀ ԶՈւ-ում վերադասավորումները շարունակվում են. Շահնազարյանը՝ կապի զորքերի պետ

ՀՀ ԶՈւ-ում վերադասավորումները շարունակվում են. Շահնազարյանը՝  կապի զորքերի պետ

PanARMENIAN.Net - Ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ ՀՀ նախագահը հրամանիագիր է ստորագրել:

Դրանով գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։

Ավելի վաղ նախագահը գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին ազատել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետկապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:

Մայիսի 20-ին նախագահի հերթական հրամանագրով Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվել է գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---