ՀՀ պարտքն աճում է. Երկիրը շարունակում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող

ՀՀ պարտքն աճում է. Երկիրը շարունակում է գնահատվել որպես  նվազ պարտքի բեռ ունեցող

PanARMENIAN.Net - 2015-ի պետական բյուջեի կատարողականի համաձայն՝ ՀՀ պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 457 մլն դրամ կամ $5 մլրդ 79 մլն: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշել է, որ ընդհանուր պարտքի մեջ արտաքին պարտքը կազմում է $4 մլրդ 317 մլն, ներքին պետական պարտքը՝ $761 մլն:

2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է $2 մլրդ 685 մլն: Ներքին պարտքը` այդ թվում, վարկերը, պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժույթային պետական պարտատոմսերը 2014-ին կազմել է $686 մլն:

«Ուզում եմ տեղեկացնել, որ պարտքի բեռը գնահատելու համար կիրառվում են միջազգայնորեն ընդունված ցուցանիշներ: Դրանց համաձայն, Հայաստանը շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- նշել է Ջանջուղազյանը, գրում է Tert.am-ը:

Ջանջուղազյանի խոսքով՝ սա ամենևին չի նշանակում, որ իրենք չեն գնահատում պետական պարտքի ռիսկերը, դրանց հետ կապված զարգացումները:

Վերջին 7 տարում (2009-2015) ՀՀ պետական պարտքը աճել է գրեթե 51%-ով` $3.362 մլրդ-ից հասնելով մինչև մինչև $5.79 մլրդ:

Հայաստանի պարտքերը. Ում և ինչքան

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---