Օհանյանը՝ կորցրած տարածքների մասին. Հարցը, հավանաբար, կքննարկվի բանակցությունների ընթացքում

Օհանյանը՝ կորցրած տարածքների մասին. Հարցը, հավանաբար, կքննարկվի բանակցությունների ընթացքում

PanARMENIAN.Net - Հայկական կողմը չի մոռանում ապրիլին քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած տարածքների մասին: Այդ մասին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում:

Նա նշել է, որ մարտական գործողությունների ժամանակ՝ լինի պաշտպանողական, թե հարձակողական, լինում է զորքերի տեղաշարժ։ «Մենք ստեղծում ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որի վերահսկողությունը՝ ազդեցության առումով, նախաձեռնության առումով,կրակային խոցման առումով, Պաշտպանության բանակի անձնակազմի ներքո լինի», - ասել է նա, գրում է Tert.am-ը:

Խոսելով կորցրած տարածքների ապագայի մասին, նա նշել է, որ դրանց մասին հայկական կողմը չի մոռանում:«Այս տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, և կարծում եմ, բանակցային գործընթացում դրանց համապատասխան ընթացք կտրվի»,- նշել է Օհանյանը:

Սերժ Սարգսյանը մայիսի 17-ին՝ Վիեննայում բանակցություններից հետո, հայտնել էր, որ հայկական ուժերը քառօրյա պատերազմում կորցրել են 800 հա-ի չափ (8 քկմ) տարածք, որը ռազմավարական կամ մարտավարական տեսակետից որևէ նշանակություն չունի: Նախագահի խոսքով, հայկական կողմ ի վիճակի էր վերականգնել այդ ստատուս-քվոն, բայց այլ հարց է, թե «արդյոք արժեր այդ 800 հա-ի համար կորցնել այդքան մարդ, որոնց կարիքը դեռ շատ ենք ունենալու»:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---