Թուրքիան սպառնում է ԵՄ-ին՝ «Կդադարեցնենք բոլոր համաձայնագրերը»

Թուրքիան սպառնում է ԵՄ-ին՝ «Կդադարեցնենք բոլոր համաձայնագրերը»

PanARMENIAN.Net - Թուրքիանն կդադարեցնի Եվրամիության հետ բոլոր համաձայնագրերը, եթե Բրյուսելը շարունակի «երկակի չափանիշների» կիրառման քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յիիթ Բուլութը:

Նա չի նշել, թե ինչ պահանջներ ունեն Թուրքիայի իշխանությունները Եվրամիության նկատմամբ:

Ավելի վաղ, Ստամբուլում Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի բացմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն ընդունում է ավելի շատ փախստական, քան աշխարհի ցանկացած այլ պետություն, և կոչ է արել ԵՄ-ին կիսել այդ բեռը:

«Անօրինական ներգաղթը վերահսկելու համար Եվրոպան և Թուրքիան պետք է միասին աշխատեն իրավական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, ինչպիսին է 2016 թվականի մարտի համաձայնագիրը»,- ասել է Էրդողանը, Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը:

Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են քննարկումները Թուրքիայի համար ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ: Ավելի ուշ մամուլի ասուլիսում Մարտին Շուլցն ու Արմին Մաշմերը հաստատեցին, որ Եվրախորհրդարանը չի սկսի աշխատել Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վրա, քանի դեռ «Անկարան չի կատարել բոլոր պահանջները»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---