Երևանում ու մի շարք մարզերում փոթորիկ է. ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս փողոց դուրս չգալ (Թարմացվող)23 մայիսի 2016 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ժամը 15:00-15:20 Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի 23մ/վ արագությամբ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, քամին շարունակվել էր մոտ 2 ժամ: Քաղաքացիներին խորհուրդ է տրվել մնալ շինությունների ներսում: Ստացվող ահազանգերի վերաբերյալ կտեղեկացվի հաջորդիվ: 17:28«Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների և վայրէջքների ժամանակացույցը փոփոխվել է: Ուշացմամբ է վայրէջք կատարել Սամարայի չվերթը (նախատեսված 15:40-ի փոխարեն 16:11-ին) և Մոսկվայի չվերթը (15:45-ի փոխարեն 16:01-ին): Ուշացել են Երեւանից «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանչվերթը Սամարա եւ նույն ընկերության չվերթը Մոսկվա: 16:07 ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ և կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետևանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր և գազատար խողովակներ: Գրանցվել է նաև տան և ավտոտնակի հրդեհ: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |