2015-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել ավելի քան 10.000 անձ, որից մոտ 3.000-ը՝ սիրիահայ

2015-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել ավելի քան 10.000 անձ, որից մոտ 3.000-ը՝ սիրիահայ

PanARMENIAN.Net - 2015-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 10.468 անձ, որից 3.156-ը` սիրիահայ, քաղաքացիությունից հրաժարվել է 2.476-ը: Այս մասին ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի կատարողականը ներկայացնելով տեղեկացրել է ՀՀ նախագահ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, հատուկ կացության կարգավիճակ է տրվել 576 անձի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն 2014-ին ստացել է 13.266 մարդ, իսկ քաղաքացիությունիցհրաժարվել է 2.200 անձ: Քաղաքացիություն ստացածներից 3.613-ը սիրիահայեր են եղել:

2015-ի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 580 մլն դրամ, կատարողականը 98.6%:

Ըստ Սարգսյանի՝ 2015-ին նախորդ տարվա համեմատ աշխատակազմի ծախսերն աճել են մոտ 10%-ով: Արդյունքներով՝ տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 64 մլն 729.000 դրամ:

Սարգսյանը ներկայացրել է ոչ ֆինանսական ցուցանիշերը ևս, ըստ որի՝ ընթացիկ մշտական աշխատանքին տեղի էր ունենում սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որին նախագահի աշխատակազմն ակտիվ մասնակցություն է ունեցել, գրում է Tert.am-ը:

Ըստ նրա՝ հաշվետու տարում ՀՀ նախագահի ստորագրմանն է ներկայացվել 204 օրենք, 226 միջազգային պայմանագիր, նախապատրաստվել է նույնքան տեղեկանք, 1200 ուղերձ և այլն: Նախագահը կատարել է 20 պետական պաշտոնական այց այլ երկիր, հյուրընկալել մի շարք երկրների նախագահների, ավելի քանի 40 պաշտոնական անձանց ընդունել:

ՀՀ նախագահի դիմում բողոքների բաժինը ստացել է 6530 դիմում-բողոք առաջարկություն, ընդունել է 6030 քաղաքացու:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---