Նախարար. Սոցիալապես անապահովները պետք է կարողանան բարձրագույն կրթություն ստանալ

Նախարար. Սոցիալապես անապահովները պետք է կարողանան բարձրագույն կրթություն ստանալ

PanARMENIAN.Net - Բարձրագույն կրթության ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել, որպեսզի սոցիալապես անապահովները կարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Գյումրու Օյունջյան վարժարանում Շիրակի մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կարևորել այդ նախագծի հրապարակային քննարկումը, գրում է Panorama.am-ը:

«Բարձրագույն կրթությունը մատչելի պետք է լինի հասարակության բոլոր շերտերի համար: Դրական միավորներ հավաքած, ֆինանսական հնարավորություն չունեցող դիմորդը պետք է չզրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Դրա համար պետք է կարողանանք փոխել անվճար համակարգը: Դրա համար պետք է կարողանանք տարանջատել միասնական քննություններն անվճար- վճարովի համակարգից»,-նշել է Մկրտչյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մայիսի 11-ին հայտնել է, որ Հիմնական դպրոցը պետք է վերականգնվի, մասնավորապես, կրկին պետք է ներմուծվի շարադրությունների, փոխադրությունների, բանավոր քննությունների ձևաչափը։

Մարտի 12-ին Մկրտչյանը աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով: Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա: Ըստ նախարարի` կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---