Թուրք հեղինակ. Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուն գերմանացի հրամանատարներն են

Թուրք հեղինակ. Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուն գերմանացի հրամանատարներն են

PanARMENIAN.Net - Թուրք հոդվածագիր Քերեմ Չալըշքանը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծին ու Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի կայսրության դերի մասին, հայտնում է «Առավոտը» Odatv.com կայքի վրա հղումով։

Հոդվածագրի կարծիքով՝ Գերմանիան օրակարգ է բերել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, որպեսզի որոշակի առավելություններ ստանա Թուրքիայի հանդեպ՝ փախստականների հիմնախնդիրներին վերաբերվող հարցերում։ Նրա խոսքերով՝ Գերմանիան նպատակ ունի Թուրքիան վերածել փախստականների ահռելի ճամբարի. «Գերմանացիները, հետապնդելով այս նպատակը, 101 տարի անց ծածանելով հայկական մահակը, փորձում են ծեծել Թուրքիային և Էրդողանին»:

Հունիսի 2-ին Բունդեսթագը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Թուրք հոդվածագիրը նշում է նաև, որ Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուն և հայերին գաղթեցնելու մասին հրամանը արձակել են հենց գերմանացի հրամանատարները, որովհետև այդ տարիներին օսմանյան բանակը ղեկավարում էր Գերմանիան։

Չալըշքանն անդրադարձել է նաև Թուրքիայի «Վաթան» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի՝ Բեռլին կատարելիք այցին և մայիսի 28-ին Բեռլինում նախատեսված բողոքի երթին։ Իր հոդվածում Չալըշքանը խորհուրդ է տալիս Փերինչեքին, ասելով, որ գերմանացիներն այլևս թուրքերի դաշնակիցները չեն՝ ինչպես 101 տարի առաջ էր։ Իր հեղինակած հոդվածը Չալըշքանն ավարտում է հետևյալ տողերով. «Նախ և առաջ առերեսվիր պատմությանը, հետո խառնիր Թուրքիային»։

Բանաձևի տեքստը հրապարակված չէ: Այն կրում է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին» անվանումը: Այնուամենայնիվ, օրինագիծը չի դրվի անվանական քվեարկության. դա նշականում է, որ պատգամավորներն, ովքեր քվեարկելու ցանկություն չեն ունենա, կարող են ձեռնպահ մնալ: Քրիստոնյա-դեմոկրատական Դաշինքը, Քրիստոնյա-սոցիալիստական դաշինքը, Սոցիալ-Դեմոկրատներն ու Կանաչների կուսակցությունը, կարծես, համաձայնության են եկել բանաձևի վերաբերյալ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---