Հայաստանում ԳԼՈՆԱՍՍ կայաններ կտեղադրվեն

Հայաստանում ԳԼՈՆԱՍՍ կայաններ կտեղադրվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Նիկարագուայում ԳԼՈՆԱՍՍ համակարգի մոնիթորինգի ու ճշգրտման ղամաքային կայաններ կտեղադրվեն:

Այդ մասին է հայտարարել ռուսաստանյան «Ռոսկոսմոսի» փոխտնօրեն Սերգեյ Սավելյևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայաստանում ու Բելառուսում կայանները կտեղադրվեն 2016 թվականի ընթացքում:

ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը սկսել է կառուցվել դեռևս ԽՍՀՄ օրոք, զարգանում է 24 արբանկայների հիման վրա: GPS համակարգի հիմնական տարբերությունն այն է, որ ГЛОНАСС-ի արբանյակներն իրենց ուղեծրային շարժման մեջ Երկրագնդի պտույտի հետ ռեզոնանս (սինքրոնացում) չունեն, ինչն ապահովում է նրանց ավելի բարձր կայունությունը: Արբանյակները չեն պահանջում լրացուցիչ սպասարկում, սակայն նրանց շահագործման ժամկետն ավելի կարճ է, քան GPS դեպքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---