Եգիպտացի փորձագետները հերքում են կործանված A320-ում պայթյունի մասին հայտարարությունները

Եգիպտացի փորձագետները հերքում են կործանված A320-ում պայթյունի մասին հայտարարությունները

PanARMENIAN.Net - Եգիպտոսի դատաբժշկական փորձաքննության ծառայության ղեկավար Հիշամ Աբդել Համիդը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները իբր իր աշխատակիցների կողմից արված հայտարարությունների մասին, որոնց համաձայն Միջերկրական ծովում կործանված EgyptAir ավիաընկերության ինքնաիթռում պայթյուն է եղել: Դատաբժշկական փորձաքննության ծառայության ղեկավարի հայտարարությունը հաղորդել է Եգիպտոսի պետական ՄԵՆԱ գործակալությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, քննչական խմբի անդամ փորձագետի վրա հղումով, որն անձամբ էր մասնակցել զննությունը և չի ցանկացել նշել իր անունը: Նա ասել էր, որ զննությունը ցույց է տալիս, որ ուղևորատար ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել:

«Դա ճիշտ չէ: Եգիպտոսի դատաբժշկական փորձագետներից ոչ մեկը նման հայտարարություն չի արել»,-ասել է Աբդել Համիդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԶԼՄ-ների հաղորդագրությունները հերքել է նաև Ֆրանսիայի ներկայացուցիչը աղետի հետաքննության խմբից: Նա հայտարարել է Sputnik գործակալությանը, որ ոչ մի ցուցում չկա, որ ինքնաթիռում պայթյուն է եղել և հարկավոր է սպասել սև արկղերի հայտնաբերմանը:

Մայիսի 19-ին Փարիզից Կահիրե ուղևորվող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Վերջին տվյալներով, ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը: Ըստ ավիաընկերության տվյալների, ինքնաթիռում եղել է 66 մարդ. 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, և անձնակազմի 10 անդամ: Ուղևորների թվում կան եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, սաուդացիներ և Իրաքի քաղաքացիներ:

 Ուշագրավ
---