Հիդրոմետ. Մայիսի 25-ի լուսադեմին ցիկլոնը ՀՀ տարածքից կշարժվի դեպի արևելք24 մայիսի 2016 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Կարկտաբեր ամպերը ցրելու համար մայիսի 23-ին հակակարկտային 458 կայանից իրականացվել է 174.710 կրակոց: Սակայն հանրապետության տարածք ներխուժած գերհզոր ամպին չեզոքացնել չի հաջողվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Արմավիրի մարզի Արգինա, Արմավիր, Այգեշատ համայնքներում, Տավուշի մարզի Տանձուտ, Տավուշ, Այգեպար, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Վարագավան համայնքներում տեղացել է կարկուտ: Այսօր կարկուտ է տեղացել նաև Արարատի մարզի մի քանի գյուղերում»,-ասել է Սուրենյանը, գրում է Panorama.am-ը: Նրա խոսքով, իրենք կանխատեսել էին նման եղանակ: Սուրենյանի փոխանցմամբ, մայիսի 25-ի լուսադեմին ցիկլոնը կլքի հանրապետության տարածքը՝ շարժվելով դեպի արևելք: Մայիսի 23-ին՝ Ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ Երևան քաղաքում, իսկ 67-ը՝ մարզերում: Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 211 տան տանիքի կառուցատարրերի, 105 ծառի, 5 գազի և 3 ջրի խողովակաշարի, 7 գովազդային վահանակի, 2 պատուհանի, 31 էլ. սյան (էլ. լարեր) և 15 այլ շինության վնասվելու վերաբերյալ ահազանգեր: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |