Քուրդ բռնցքամարտիկը սպառնալիքներ է ստանում թուրքական ծայրահեղական ուժերից

Քուրդ բռնցքամարտիկը սպառնալիքներ է ստանում  թուրքական ծայրահեղական ուժերից

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում հանդես եկող քուրդ բռնցքամարտիկ Իսմայիլ Օզենը մայիսի 7-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում միջմայրցամաքային առաջնությունում հերթական հաղթանակ է տարել:

Բռնցքամարտիկը հարցազրույցներից մեկում ասել է. «Տարիներ շարունակ ես ռինգ եմ դուրս գալիս Քուրդիստանի անունից: Այդպես էլ շարունակելու եմ: Գերմանական մեդիայում ճանաչված եմ որպես քուրդ մարզիկ», քրդական Rudaw-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի Դերսիմ (Թունջելի) քաղաքում ծնված Օզենը պատմել է, որ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում թուրքական ծայրահեղական ուժերից՝ «գորշ գայլեր»-ից, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից:

«Ինձ թիրախավորում են հատկապես Էրդողանին մոտ կանգնած լրատվամիջոցները»,- նշել է քուրդ բռնցքամարտիկը՝ չմանրամասնելով, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը:

Թուրքիան, որի տարածքում մի քանի միլիոն քուրդ է բնակվում, մի կողմից ԱՄՆ դաշնակիցն է ԻՊ դեմ պայքարում, մյուսից` մտավախություն ունի, որ զենքը կարող է հայտնվել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ձեռքում, որն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---