Նոր հնարավորություններ՝ ACBA Mobile հավելվածից օգտվողների համար24 մայիսի 2016 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ACBA Mobile բջջային հավելվածը բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում փոխանցումներ իրականացնելՀՀ տարածքում գործող ցանկացած բանկի հաշվեհամարների միջև, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտարժութային փոխարկումներ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, իսկ այժմ նաև՝ կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև հավելվածի գլխավոր մենյուի մեջ՝ «Գործարքներ» և «Պրոդուկտներ» բաժիններում: Այսպես, գլխավոր մենյուի մեջ՝ նախկին «Փոխանցումներ» բաժինը վերանվանվել է «Գործարքներ», իսկ նախկին «Գործարքներ» բաժինը՝ «Պատմություն»: Միաժամանակ «Գործարքներ» բաժնում ավելացել են վարկի մասնակի կամ լիարժեք մարման և դեսպանատան տեղեկանք ներկայացնելու հայտերի հնարավորությունները: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի առաջարկած բջջային հավելվածի առավելություններին և հնարավորություններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ ֆեյսբուքյան էջ, որտեղ ԱԿԲԱ Մոբայլ հավելվածի Demo տարբերակի միջոցով հնարավորություն կլինի նաև առանց հավելվածը ներբեռնել ու ուսումնասիրել այն: ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google Play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և, դիմելով բանկի մասնաճյուղ` ակտիվացնել այն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |