2015-ին Երևանում վթարային վերելակների նորոգմանը 98 մլն դրամ է ուղղվել

2015-ին Երևանում  վթարային վերելակների նորոգմանը 98 մլն դրամ է ուղղվել

PanARMENIAN.Net - 2015-ին Երևանի քաղաքապետարանի բյուջեն և ծախսերը կազմել են 57 միլիարդ 66 միլիոն 873 հազար դրամ: Թիվը հրապարակել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ: Նա ասել է, որ պետական բյուջեն իրականացվել է 3 սկզբունքով՝ լիազորություններ, որ պետք է իրականացներ պետությունը, սուբվենցիաներ համաքաղաքային ծրագրերի իրականցման ուղղությամբ, ֆինանսական համահարթեցման սկզբունքով՝ տրամադրվող ռոտացիաներ, հայտնում է Tert.am-ը:

Կամո Արեյանը նշել է, որ կազմակերպվել են մշակութային մի շարք միջոցառումներ, գումար է հատկացվել թանգարանային գործունեության, կենդանաբանական այգու, թատրոնների համար, ֆինանսավորվել է փողոցների վերանորոգման, արտաքին լուսավորության ցանցի պահպանման, շահագործման ծրագիրը: Բյուջեն կատարվել է 100 տոկոսով:

Քաղաքապետի առաջին տեղակալի փոխանցմամբ՝ գերակա խնդիր է դարձել վերելակների վերանորոգման հարցը: Նա հավելել է, որ 98 միլիոն դրամ հատկացված է՝ տասը վարչական շրջաններում վթարային վերելակների վիճակը բարելավելու համար:

Երևանում գործող վերելակների սխալ շահագործման հետևանքով 2006 թվականից տեղի է ունեցել 11 դժբախտ դեպք, որոնց հետևանքով ութ մարդ զոհվել է, ութը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2015-ի նոյեմբերի տվյալներով Երևանում շահագործվում է 4341 վերելակ, որից 49-ի համար փորձաքննությունները բացասական եզրակացություն են տվել: Երևանի ավելի քան 4000 վերելակից 2008 թվականից ի վեր հիմնովին նորոգվել և փոխարինվել է միայն 40-ը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---