Դավիթ Հարությունյան. Եթե որոշենք մեքենաները վաճառել, դասական աճուրդ է լինելու

Դավիթ Հարությունյան. Եթե որոշենք մեքենաները վաճառել, դասական աճուրդ է լինելու

PanARMENIAN.Net - Կառավարությունը ծախսերը տնտեսելու նպատակով ծառայողական մեքենաների կրճատման ուղղությամբ քննարկում է երկու ճանապարհ՝ կամ տեղափոխել դրանք այլ գերատեսչություններ, որտեղ կա պակասորդ, կամ կոնսերվացնել եղած մեքենաների մի մասը, մինչև դրանց պահանջը չծագի:

Այս մասին է հայտարարել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Մոտեցումներից մեկը կարող է լինել այն, որ տեղափոխենք այն պետական մարմիններ, որտեղ կա պակասորդ, օրինակի համար, որտեղ պետք է նոր մեքենա գնեին, մենք ասում ենք` եկեք գումարը տնտեսենք, ձեզ տանք օգտագործված մեքենա: Երկրորդ տարբերակը հետևյալն է` ենթադրենք մի մարմնին մենք ֆինանսավորում ենք պայմանական` յոթ մեքենայի հաշվարկով, բայց պետական մարմնում առկա է ինը մեքենա: Կախված, թե այդ յոթ մեքենայի վիճակն ինչպիսին է, երբ են սպառելու իրենց ռեսուրսները, մենք կարող է որոշում կայացնենք երկու մեքենան կոնսերվացնենք, չօգտագործենք, ֆինանսական ծախսեր չանել դրա վրա, բայց երբ գոյություն ունեցող մեքենան շարքից դուրս գա, սպառելով իր ռեսուրսը, նոր մեքենա չգնենք եղածը տանք այդ մարմնին», - մանրամասնել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Հարցին, թե դրամային արտահայտությամբ ինչքա՞ն խնայողություն է արվում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ մեկ մեքենայի մեքենայի գույքահարկի, վառելիքի և այլ հարցերի վրա ծախսվում է 1,2 մլն դրամ:

Նա նշեց, որ դուրս գրված մեքենաները, որոնք պիտանի են վաճառքի, վաճառվում են: «Եթե որոշենք մեքենաները վաճառել, ապա դա պետք է լինի դասական աճուրդ, ով ցանկություն ունի, կգնի»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Դրանք են կոռուպցիայի դեմ պայքարն, ավելորդ ծախսերի ու ուռճացված պետական ապարատի կրճատումը:

Կարդացեք նաև. Կրճատումներ՝ նաև կրթության ոլորտում

Հունիսի 1-ից ոստիկանական համակարգում կրճատումներ են սկսվում

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---