Արմավիրում լրացուցիչ հակակարկտային կայաններ կտեղեդրվեն

Արմավիրում  լրացուցիչ հակակարկտային կայաններ կտեղեդրվեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ:

Վարչապետը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ:

Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է Կենտրոնական բանկի հետ քննարկել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների՝ բանկերին ունեցած վարկերի մարման հետաձգման հարցը:

Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև բնակիչներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, մթերումների կազմակերպմանը, համայնքների ենթակառուցվածքներին և այլ խնդիրների:

Կարկտաբեր ամպերը ցրելու համար մայիսի 23-ին հակակարկտային 458 կայանից իրականացվել է 174.710 կրակոց:

Սակայն հանրապետության տարածք ներխուժած գերհզոր ամպին չեզոքացնել չի հաջողվել:ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով Արմավիրի մարզի Արգինա, Արմավիր, Այգեշատ համայնքներում, Տավուշի մարզի Տանձուտ, Տավուշ, Այգեպար, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Վարագավան համայնքներում տեղացել է կարկուտ: Մայիսի 24-ին կարկուտ է տեղացել նաև Արարատի մարզի մի քանի գյուղերում:

Կարդացեք նաև՝ Ուժեղ քամու հետևանքով ՀՀ-ում 525 պատահար է գրանցվել մայիսի 25-ի դրությամբ

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---