ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ հայտարարությունը՝ փաստահավաք առաքելությանն ընդունելու մասին

ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ հայտարարությունը՝ փաստահավաք առաքելությանն ընդունելու մասին

PanARMENIAN.Net - ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի կիրառման մասին ապատեղեկատվության վերաբերյալ տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում և Անվտանգության խորհրդում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում:

Մայիսի 20-ին ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությանը` ապրիլի 2-5 մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես, սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ:

Մասնավորապես, հայտարարության մեջ ԼՂՀ-ն պատրաստակամությաւն էր հայտնել ընդունելու հատուկ դիտորդական առաքելություն՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու և ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ն մայիսի սկզբին հայտարարել է, թե մտադիր է Ադրբեջանում հավատարմագրված արտերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացնել չպայթած ֆոսֆորային զինամթերքը, որը հայտնաբերվել է շփման գծին մոտ ադրբեջանական գյուղերից մեկում: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, այն քիմիական նյութ է պարունակում:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել էր Ադրբեջանում շրջանառվող այն «տեղեկություններին» թե, իբր, հայկական կողմը քիմիական զենք է օգտագործել Ադրբեջանի դեմ:«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանն անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» (Վախի աչքերը մեծ են. ինչ չկա, դա էլ են տեսնում)»,-ասվում է Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունն այն մասին, թե իբր ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերն ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով, Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---