Հարցում. ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների և ընդդիմախոսների քանակը հավասար է

Հարցում. ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների և ընդդիմախոսների քանակը հավասար է

PanARMENIAN.Net - Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ քվեարկության արդյունքները նախկինի պես անկանխատեսելի են: Times-ի հերթական հարցումը պարզել է, որ Brexit-ի կողմնակիցների ու ընդդիմադիրների քանակը մոտավորապես հավասար է` 41-ական տոկոս: Հարցման արդյունքները հրապարակվել են մայիսի 25-ին, հայտնում է Deutsche Welle-ն:

Մեկ շաբաթվա վաղեմության հարցման արդյունքների համեմատ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդների քանակը նվազել է 3%, իսկ կողմնակիցների քանակն` աճել 1%: Մյուս հարցումները ցույց են տալիս, որ կողմերից ոչ մեկը չունի զգալի առավելություն:

Երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը բազմիցս է դեմ արտահայտվել Brexit-ին: Ըստ նրա գնահատման, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, կարող է դանդաղել տնտեսական աճը և ավելանալ գործազրկությունը: Մտավախություններ կան նաև,որ կարող է գնաճ արձանագրվել:

ԵՄ կաղմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին: Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ երկրների ղեկավարների հետ ամիսներ տևած բանակցություններից հետո հայտարարեց, որ հասել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայմանn աշխատանքային միգրացիայի հարցում, ինչպես նաև «հատուկ պայմանների» ԵՄ-ում անդամության առումով:

«Սա պատմական օր է Բրիտանիայի համար»,-հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսում: Նա խոստացել է չսահմանափակվել դրանով և նոր առաջարկներով հանդես գալ` ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---