Ադրբեջանի ԱԳ նախարարը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագհների հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 25-ին հայտարարել է, որ նպատակ ունենալով նախապատրաստել հունիսին կայանալիք նախագահների հանդիպումը, ՄԽ համանախագահները հուսով են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Մեր նպատակն է հող նախապատրաստել բանակցությունների համար, որոնք կհանգեցնեն համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման»,-ասել է նա:

«Ինչպես արդեն ասվել է Վիեննայում կայացած հանդիպմանը, Ադրբեջանի ԱԳ նախարարը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ` ղարաբաղյան կարգավորման համակողմանի բանակցություններ սկսելու համար»,-մեջբերում է Հաջիևին ԱՊԱ գործակալությունը:

«Վիեննայի հանդիպմանը մենք համաձայնվել ենք ամրապնդել հրադադարի ռեժիմը ապագայում բանակցությունները շարունակելու համար: Ամենակարևորն է, որպեսզի առաջիկայում պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, սադրանքներ չլինեն, որպեսզի հունիսին սկսվի բանակցային գործընթացը»,-ասել էր Մամեդովը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---