$2 մլն-ի դրամաշնորհ տնտեսական և սոցիալական զարգացմանը ՝ Ճապոնիայից

$2 մլն-ի դրամաշնորհ տնտեսական և սոցիալական զարգացմանը ՝ Ճապոնիայից

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի» համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Դրամաշնորհն ուղղված է Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցելուն: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 200 մլն իեն գումարի (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար) չափով դրամաշնորհ` համապատասխան ապրանքների ձեռքբերման համար:

Ծրագրի նպատակն է 2011-ի Ճապոնիայի երկրաշարժից տուժած գոտիներում արտադրվող ապրանքների անհատույց տրամադրումը զարգացող երկրներին:

Հայկական կողմից համաձայնագիրն ստորագրեց ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Է. Տագուչին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---