Բունդեսթագի փոխնախագահ. Ցեղասպանության ճանաչումը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը

Բունդեսթագի փոխնախագահ.  Ցեղասպանության ճանաչումը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին:

Նալբանդյանը բարձր է գնահատել երկու երկրի բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ դրանցում մեծ դեր են խաղում Հայաստանի և Գերմանիայի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունն ու շփումները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելիք Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագծին: Նալբանդյանը նշել է, որ այս բանաձևի ընդունումը նշանակալի քայլ կլինի պատմական արդարության վերականգնման և նման հանցագործությունների կանխարգելման գործում:

Այս առումով Բունդեսթագի փոխնագահն ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցմանը։ Նրա խոսքով, կարևոր է միշտ կենդանի պահելով անցյալի մասին հիշողությունը, ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Բունդեսթագի փոխնախագահի բնորոշմամբ Գերմանիայի օրենսդիր մարմինը պետք է գնահատական տա Գերմանական կայսրության դերին, քանի որ Գերմանիան այն ժամանակ եղել է Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը և չի կանխել կատարված ոճրագործությունները։

Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը՝ շեշտելով հանձնառությունների անվերապահ կատարման կարևորությունը։

Բունդեսթագում«1915թ. իրադարձությունները, որպես ցեղասպանություն Ճանաչելու մասին» նախագիծըքվեարկության կդրվի հունիսին։Օրինագծի մասին խոսել է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, նշելով, որ իրենք ցանկանում էին, որ այդ նախագիծը շատ ավելի շուտ բերվի Բունդեսթագ։

Օզդեմիրն ասել է. «Ժամկետներից ավելի կարևորն այն է, որ բոլոր կուսակցությունները մեկ դիրքորոշում ունենան։ Վերջիվերջո Բունդեսթագում պարզ և հստակ ձևակերպումներ կօգտագործվեն։ Այո, Օսմանյան կայսրություն օրոք մեղքը որ գործվել է հայերի հանդեպ, կոչվում է ցեղասպանություն։ Դեռ ավելին, այդտեղ գերմանացիներն էլ պատասխանատվության իրենց բաժինն ունեն։ Հետ ճանապարհ այլևս չկա»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---