Ազատ գետից ջուր վերցնելու ծրագրին այլընտրանք գտնելու հանձնարարական կա

Ազատ գետից ջուր վերցնելու ծրագրին այլընտրանք գտնելու հանձնարարական կա

PanARMENIAN.Net - Գառնիի Ազատ գետից ջուր վերցնելու ծրագիրը կասեցնելուց հետո Ջրային պետական կոմիտեն ունի հանձնարարական՝ բանակցելու Համաշխարհային բանկի հետ՝ այլընտրանքային լուծումներ գտնելու համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է Ջրային տնեսության պետական կոմիտեի նախագար Արամ Հարությունյանը:

«Ծրագիրը սկսվել է 2013-ին, բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն անցել է և ստացել է շինթույլտվություն ՝ աշխատանքներ իրականացնելու համար: Այսօրվա դրությամբ մենք ունենք հանձնարարական, միգուցե ջրառի տեղը փոխելու և այլընտրանքային քննարկումներ անցկացնելու»,- ասել է նա: Հարությունյանը հավաստիացրել է, թե ծրագրի այն մասերը, որոնք մինչ այսօր կատարվել են, չեն կորելու, գրում է Tert.am-ը:

Գառնի գյուղի բնակիչները մայիսի 20-21-ի փակ են պահել Երևան-Գառնի ճանապարհը: Նրանց միացել են նաև հարևան Գողթ համայնքի բնակիչները: Գառնեցիները պայքարում էին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի դեմ, գողթեցիները՝ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի: Նրանք պահանջել են Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները:

Մայիսի 21-ին բնակիչներին մոտեցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ լսելով նրանց պահանջները։ «Չեմ կարծում, որ լինի մի վարչապետ, որը ցանկանա, որ գառնեցու ջուրը կտրվի, գառնեցին վատ ապրի։ Ես ինքս հետ կքաշվեմ այդ ծրագրից, եթե իմանամ, որ այն բացասական հետևանք ունի։ Եթե ամբողջ Գառնիի ժողովուրդը, բոլորը կուզեն, որ ծրագիրը չանենք, հարց չկա՝ չենք անի, վաղը հարցում ենք անցկացնելու՝ դա պարզելու համար»։

Վարչապետը նաև ցուցարարներին ասել է, որ Ազատ գետի կիրճում շինաշխատանքները կասեցվում են:

Կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ և ուղղվի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը: Գառնիի բնակիչներն ասում են, ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղ, որտեղ, ըստ գառնեցիների, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ պաշտոնյաներին պատկանող այգիներն են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---