Bild. Մինչև 2017-ը Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ում առանց վիզայի ռեժիմ չի գործի

Bild. Մինչև 2017-ը Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ում առանց վիզայի ռեժիմ չի գործի

PanARMENIAN.Net - ԳԴՀ կառավարությունն այլևս չի կարծում, որ ԵՄ մուտք գործող Թուրքիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը կսկսի գործել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: Ինչպես հայտնում է Bild-ը, Անկարան արդեն չի հասցնի այս տարի կատարել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Պատճառը ձգձգվող բանակցություններն են ԵՄ և Թուրքիայի միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի շուրջ, հայտնում է DW-ն:

Բանակցությունները չեն կարող ավարտվել մինչև 2016-ի հունիսի վերջը, կարծում են Գերմանիայի կառավարական շրջանակներում: Խոչընդոտում են հակաահաբեկչական օրենքների փոփոխությունները, որոնք կտրուկ մերժում է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Օրենքներում պետք է կետ լինի, որի համաձայն լրագրողներն ու կառավարության քննադատները չեն կարողանա քրեական հետապնդման ենթարկվել առանց կոնկրետ փաստերի և հիմնավորման:

Մայիսի 20-ին ԵՄ ՆԳ նախարարնները համաձայնեցրել են ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի կասեցման մեխանիզմը: Սա կարող է նպաստել ճնշման ավելացմանը Թուրքիայի հանդեպ:

Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են քննարկումները Թուրքիայի համար ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ: Ավելի ուշ մամուլի ասուլիսում Մարտին Շուլցն ու Արմին Մաշմերը հաստատեցին, որ Եվրախորհրդարանը չի սկսի աշխատել Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վրա, քանի դեռ «Անկարան չի կատարել բոլոր պահանջները»:

Ընթերցեք նաև. Թուրքիան սպառնում է ԵՄ-ին՝ «Կդադարեցնենք բոլոր համաձայնագրերը»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---