ՀՀ-ն աշխարհում 4-րդն է ոչ լիցենզիոն ծրագրերի օգտագործման ցուցանիշով26 մայիսի 2016 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրներն աշխարհում չարտոնագրված ծրագրային ապահովում ամենաշատն օգտագործող երկրներից են: Այդ մասին է վկայում ծրագրային ապահովման արտադրողների BSA միջազգային միության հրապարակած Global Software Survey (Ծրագրային ապահովման համաշխարհային հետազոտություն) զեկույցը: Ըստ հետազոտության, Հայաստանում ոչ լիցենզիոն է օգտագործվող ծրագիրների 86%-ը, Վրաստանում ու Ադրբեջանում՝ 84%-ը: Հայաստանում ոչ լիցենզիոն ծրագրերի շուկան գնահատվում է $13 մլն, Վրաստանում՝ $25 մլն, Ադրբեջանում՝ $90 մլն: Վերջին 5 տարվա ընթացքում տարածաշրջանում իրավիճակը փոքր ինչ շտկվել է: 2009-ին Հայաստանում ոչ լիցենզիոն էր ծրագրերի 90%-ը, Ադրբեջանում՝ 88%-ը, Վրաստանում՝ 91%-ը: Աշխարհում վատագույն ցուցանիշները Լիբիայում ու Զիմբաբվեում են (90%), երկրորդն ու երրորդը Վենեսուելան ու Յեմենն են (88% և 87%): Հայաստանը՝ Մոլդովայի ու Բանգլադեշի հետ, կիսում է չորրորդ հորիզոնականը, Բելառուսը (85%) հինգերորդն է, Ադրեջանը, Վրաստանն ու Ինդոնեզիան՝ 6-րդն են: Միջին ցուցանիշն աշխարհում 39% է, ԱՊՀ-ում ու Արևելյան Եվրոպայում՝ 58%, Արևմտյան Եվրոպայում՝ 28%: Լավագույն ցուցանիշն աշխարհում Ճապոնիայում ու ԱՄՆ-ում է՝ 16% և 17%: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |