Պայթյուն Թուրքիայում. 3 զոհ, 9-ը վիրավոր

Պայթյուն Թուրքիայում. 3 զոհ, 9-ը վիրավոր

PanARMENIAN.Net - Առնվազն 3 մարդ է զոհվել և 9-ը վիրավորվել է Թուրքիայի Մարդին գավառի Միդյաթ շրջանում ժանդարմերիայի անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալության վրա հղումով:

Զոհվածներից 1-ը զինվորական, մյուս 2-ը` պահնորդական ծառայության անդամներ: Հարձակման մեջ կասկածում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներին: Արտակարգ իրավիճակի շրջանում գործողություն է իրականացվում քուրդ ապստամբների դեմ:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---