Հալեպը հրթիռակոծվել է. Վնասվել է հայկական ծերանոցը26 մայիսի 2016 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերը դարձյալ հրթիռակոծվել են: Հրթիռակոծության թիրախ է դարձել այն փողոցը, որտեղ գտնվում է հայկական ծերանոցի շենքը, հայտնում է Tert.am-ը «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջի վրա հղումով: Ուժգին պայթյունից ցնցվել է ողջ շրջանը։ Հրթիռն ընկել է մի շենքի վրա՝ ամբողջությամբ քանդելով այն: Շենքում բնակվել է միայն մեկ հայ ընտանիք։ Բարեբախտաբար, ո՛չ շենքի, ո՛չ շրջանի բնակիչները չեն վնասվել։ Գրանցվել են միայն նյութական վնասներ։ Մեծ վնաս է կրել նաև հայկական ծերանոցը, հատկապես առաջին հարկում կոտրվել են ապակիներ, առաստաղների մի մասն ու այլ հատվածներ։ «Կարգադրվել է ապահովել ծերանոցի բնակիչների անվտանգությունը, այժմ մտահոգիչ բան չկա։ Շենքն արդեն վերանորոգվում է»,-գրում է «Բերիո լուրերը»։ Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ: Ընթերցեք նաև. Հրադադարը Հալեպում երկարացվել է ևս 48 ժամով Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |