ՀՀ-ում ավարտվել է ՀԱՊԿ ԱԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը

ՀՀ-ում ավարտվել է ՀԱՊԿ ԱԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ավարտվել է ՀԱՊԿ ԱԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը, հայտնում է ՀԱՊԿ կայքը:

Զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 24-ին: Վերջին օրն անցկացվել է ահաբեկչական խմբավորումների ոչնչացման ուսումնական հատուկ գործողություն` պատանդների ազատումով Արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ: Մայիսի 26-ի առավոտյան ապօրինի զինված պայմանական կազմավորումները հարձակվել են հսկիչ անցակետի վրա և ոստիկանության զորքերի պարեկային զորքերին: «Գրոհայինների» խմբեր են ներթափանցել պայմանական «Արևիկ» բնակավայր: Հրամանատարությունը որոշել է հետախուզել տեղանքը, գտնել ապօրինի կազմավորումն ու շրջափակել բնակավայրը, ուր ներթափանցել են «գրոհայինները»:

ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների որոշմամբ 2016-ը հայտարարվել է ՀԱՊԿ-ում ահաբեկչության հակազդեցության վրա հիմնական ջանքերը կենտրոնացնելու տարի:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ամփոփելով զորավարժությունների արդյունքները, բարձր գնահատական է տվել հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների գործունեությանը` նշելով, որ հատուկ նշանակության ուժերը լավ փորձառություն ձեռք բերեցին` բանակային ստորաբաժանումների հետ համագործակցության առումով:

Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցել է անձնակազմի և ԶՈւ 500 անդամ, ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա և զրահամեքենաներ, 4 մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռ: Մասնակցել են ՌԴ, ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները:

ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-19-ը Բելառուսում մասնակցել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---