Հայ 2 ծանրամարտիկ կմասնակցի Fajr Cup միջազգային մրցաշարին. Ուղեգիր նվաճելու հնարավորություն կա

Հայ 2 ծանրամարտիկ կմասնակցի Fajr Cup միջազգային մրցաշարին. Ուղեգիր նվաճելու հնարավորություն կա

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Առաքել Միրզոյանը և Աղասի Աղասյանը կմասնակցեն Իրանում կայանալիք Fajr Cup միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնացեն 85 կգ, 94 կգ, 105 կգ և +105 կգ քաշային կարգի ծանրորդները:

Մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է համարվում բոլոր այն մարզիկների և երկրների համար, ովքեր մինչ այս ուղեգիր ձեռք չենբերել:

Fajr Cup մեկնարկում է մայիսի 30-ին և կեզրափակվի հունիսի 2-ին:

Առաքել Միրզոյանը Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում երկամարտի 332 կգ արդյունքով 13-րդ տեղում էր: Միրզոյանը պոկել էր 151 կգ և հրել՝ 181 կգ: Իսկ Աղասի Աղասյանը երկամարտի 346 կգ արդյունքով 6-րդ տեղում էր: Նա պոկել էր 153 կգ և հրել՝ 193 կգ:

Կարդացեք նաև՝ 3 հայ մարմնամարզիկ՝ Եվրոպայի առաջնության եզրափակչում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---