ՄԱԷ-ն Վրաստանից $32 մլն-ով հեռահար կառավարման մարտական մոդուլներ է գնել

ՄԱԷ-ն Վրաստանից $32 մլն-ով հեռահար կառավարման մարտական մոդուլներ է գնել

PanARMENIAN.Net - Միացյալ Արաբական էմիրությունները Վրաստանից հեռահար կառավարման մարտական մոդուլներ է ձեռք բերել, որոնք արտադրվում են վրացական «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի կողմից: Գործարքի ընդհանուր գումարը կազմել է $32 մլն կամ 67 մլն լարի:

Համաձայնագիրը ստորագրվել էր 2016-ի մարտի 15-ին: Վրացական ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը 23 մլն լարի` մոտ $11մլն արժողությամբ, ՄԱԷ կառաքվի 2016-ի մայիսի վերջում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Հեռահար կառավարման մարտական մոդուլը մշակվել է «Դելտայում» մի քանի տարի առաջ: Այն տեղադրվել է վրացական հետևակի մարտական «Լազիկա» մեքենայի վրա: Մոդուլը բաղկացած է 2A14 տիպի 23-միլիմետրանոց ինքնաձիգ հրանոթից և 7,62 տրամաչափի ՊԿՏ տիպի տանկային գնդացրից: Թիրախը որոշելու և նույնականացնելու համար մոդուլի վրա տեղադրված է գիշերային տեսանելիության սարք: Սարքն ունի նաև ջերմատեսիլներ ու կայունացուցիչներ նշանառության համար:

2016-ին «Դելտան» արդեն գործարք ուներ Սաուդյան Արաբիա Medevac զրահապատ մեքենաներ արտահանելու վերաբերյալ: Այդ գործարքի գումարը 90 մլն լարի է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---