Վարդենիս-Մարտակերտի շինաշխատանքները հնարավոր է մինչև 2016-ի վերջ ավարտվեն

Վարդենիս-Մարտակերտի շինաշխատանքները հնարավոր է մինչև 2016-ի վերջ ավարտվեն

PanARMENIAN.Net - Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ընդհանուր 116 կմ-ից արդեն 52 կմ ասֆալտապատ է, կսկսվեն ճանապարհի կահավորման աշխատանքները: Այս մասին լրագրողներին ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Նա նշել է, որ մյուս հատվածի աշխատանքները կսկվեն այն ժամանակ, երբ եղանակային պայմանները բարենպաստ լինեն:

«Եթե եղանակը թույլ տա, կփորձենք մինչև տարեվերջ ավարտենք աշխատանքները: Միայն մի հատվածի՝ մոտ 300 մետրի հետ դեռ խնդիրներ են առաջանում, անընդատ խորքային ջրեր են հայտնվում, հատուկ միջոցառումներ են իրականացվում, այդ հատվածը կասֆալտապատվի հաջորդ տարի»,- ասել է Վարդանյանը:

Ճանապարհի կառուցումը սկսվել է 2014-ին: Ծրագրի իրականացմանն են նպատակաուղղվել Հեռուստամարաթոն 2013 և 2014-ի հանգանակությունները: 2016-ի ապրիլին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավտոճանապարհի մասին ասել էր. «Սա ռազմավարական ճանապարհ է, և ﬔնք այս տարի որոշել ենք ավարտել դրա հիմնանորոգումը, ինչը ՀՀ նախագահի հանձնարարականն է»:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումն իրականացվում է միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպության կողմից` 12 տեղամասով: Նախկինում դժվարանցանելի մոտ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթևեկելի հատվածը:

116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։

Ավտոճանապարհի գործարկումն առանցքային ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակություն ունի։ Նոր ճանապարհը ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---