Սպասարկում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլում՝ առանց հերթի. ACBA Ticket բջջային հավելվածը գործարկվել է

Սպասարկում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլում՝ առանց հերթի. ACBA Ticket բջջային հավելվածը գործարկվել է

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ներդրել է նոր ACBA Ticket անվճար բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս նախօրոք հերթագրվելով՝ սպասարկվել կատարած նշումներին համապատասխան՝ էականորեն տնտեսելով ժամանակը: Բջջային հավելվածից հնարավոր է օգտվել ինչպես նախապես գրանցվելով, այնպես էլ առանց գրանցվելու:

Հավելվածը գործում է հետևյալ տրամաբանությամբ. հաճախորդը դրա միջոցով նախապես ընտրում է իր նախընտրած մասնաճյուղը, ապա՝ ծառայությունը, որից ցանկանում է օգտվել, նշում իրեն հարմար օրը և ժամը, գալիս մասնաճյուղ ու սպասարկվում իր կատարած նշումներին համապատասխան: Այդ պահին էկրանին կտրոնի համարը երևում է M տառով:

ACBA Ticket-ը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր տեսակի սարքավորումների համար:

Հավելվածից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ ինչպես Բանկի հաճախորդները, այնպես էլ՝ Բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք: Այս միջոցով քաղաքացիները կարող են նախօրոք հերթագրվել և սպասարկվել Բանկի՝ Երևանում գործող մասնաճյուղերում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---