Քրդերը գնդակոծել են թուրքական ուղղաթիռը

Քրդերը գնդակոծել են թուրքական ուղղաթիռը

PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկները գնդակոծել են թուրքական բանակի Sikorsky ուղղաթիռը երկրի հարավ-արևելքում:

Դա տեղի է ունեցել Դիարբեքիրում: Ուղղաթիռը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է հասնել ռազմակայան, հայտնում է Ռոսբալտը:

Մայիսի 26-ին առնվազն 3 մարդ է զոհվել և 9-ը վիրավորվել է Թուրքիայի Մարդին գավառի Միդյաթ շրջանում ժանդարմերիայի անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---