Պետությունը կգնի Ալիևի դուստրերի մասնաբաժինը ոսկու հանքերում

Պետությունը կգնի Ալիևի դուստրերի մասնաբաժինը ոսկու հանքերում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի մի շարք շրջաններում (Գարադագ, Չովդար, Հեյդաղ, Դաղքեսեմեն, Քոհնեմեդան, Քյուրեքչայի ավազանի հանքավայրեր) հանքատարածությունների ուսումնասիրման, հետազոտման, հետախուզման և մշակման մասին: Խոսքը պետության կողմից այդ հանքավայրերի մշակումներում օտարերկրյա ընկերությունների մասնաբաժինները գնելու մասին է:

Փաստաթղթում ասվում է, որ որոշումն ընդունվել է, հաշվի առնելով, որ կապալառուները պատրաստ են վաճառել իրենց մասնաբաժինները: Առաջարկը ստացվել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունից: Երկամսյա ժամկետում Ալիևին պետք է առաջարկություններ ներկայացվեն գնման ֆինանսավորման մասին: Արդյունքում ոսկու հանքավայրերի հետազոտումը, հետախուզումը, մշակումն ու կառավարումը կհանձնարարվի «AzerGold» ընկերությանը, հայտնում է contact.az-ը:

Անկախ լրագրողական հետաքննությունը պարզել է, որ վերջին շահառուները, որոնք մասնակցել են մի քանի օֆշորային ընկերությունների համաձայնագրին, Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներն են` Լեյլա և Արզու Ալիևները:

Վերջին տարիներին այդ հանքավայրերի շահագործումը դադարեցվել էր, աշխատավարձերի պարտքեր են կուտակվել:

«AzerGold»-ը հիմնավել է 2015-ին: Վերջերս հաստատվեց նրա կանոնադրությունն ու կառուցվածքը: Սակայն, ընկերությունը դեռ չունի կառավարման ապարատ ու մենեջմենթ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը Լոնդոնի հյուսիսում՝ Hampstead Lane թաղամասում, 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի։

Հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---