Ռոգոզին. ՌԴ-ն երբեք չի կարողանա հասնել ԱՄՆ-ին տիեզերական ոլորտում

Ռոգոզին. ՌԴ-ն երբեք չի կարողանա հասնել ԱՄՆ-ին տիեզերական ոլորտում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը հետ է մնում ԱՄՆ-ից տիեզերական ոլորտում, և որ տարբերությունն անհաղթահարելի է:

«Մենք այսօր տիեզերական ոլորտում հետ ենք ամերիկացիներից 9 անգամ: ՌԴ բոլոր հավակնոտ ծրագրերը վկայում են, որ մենք պետք է արտադրողականությունը բարձրացնենք 1.5 անգամ: Դե ասենք բարձրացրեցինք 1,5 անգամ, բայց միևնույն է` մենք նրանց երբեք չենք հասնի»,-ասել է Ռոգոզինը` ելույթ ունենալով արդյունաբերության և առևտրի նախարարության կոլեգիայի նիստում, հայտնում է Meduza-ն:

Եթե ռուսական արդյունաբերությունը չձգտի բարձր արտադրողականության ու չպայքարի բյուրոկրատիայի դեմ, ապա, ըստ Ռոգոզինի, Ռուսաստանը ստիպված կլինի միայն հետևել NASA-ի և Իլոն Մասկի գործունեությանը:

2015-ի մարտին Ռոգոզինն արդեն հայտարարել էր, որ Ռուսաստանը 9 անգամ զիջում է ԱՄՆ-ին աշխատանքի արդյունավետությամբ: Այն ժամանակ նա որպես օրինակ նշեց ամերիկյան Orbital Sciences ընկերությունը, որտեղ աշխատում է 1,3 հազար մարդ` 13 անգամ պակաս, քան Խրունիչևի անվան կենտրոնում, սակայն «մեկ մարդու հաշվարկով տարեկան արտադրողականությունը կազմում է 414 հազար դոլար»: Սակայն, այն ժամանակ նա չէր ասել, որ այդ տարբերությունը հնարավոր չէ հաղթահարել:

2015-ին ՌԴ տիեզերական ոլորտում մի շարք վթարներ տեղի ունեցան: Ապրիլին անհետացավ «Պրոգրես» բեռնատար տիեզերանավը, մայիսին անհաջող մեկնարկեց «Պրոտոնը», իսկ դեկտեմբերի սկզբին տիեզերական զորքերը կորցրեցին «Կանոպուս-ՍՏ» արբանյակը գործարկման ժամանակ: Մի շարք վթարներից հետո Ռոգոզինը հայտարարեց, որ ՌԴ տիեզերական ոլորոտը մինչ օրս աշխատում է »գծագրական սեղանի վրա, բնազդով»:

2016-ին առաջին գործարկումը ռուսական նոր «Վոստոչնի» տիեզերակայանից, որին ներկա էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հետաձվեց 24 ժամով անսարք կաբելի պատճառով, որի համար Ռոգոզինը նկատողություն ստացավ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---