Թուրքիայում զբոսաշրջիկների թիվն ապրիլին կրճատվել է 28%-ով. Վերջին 17 տարում ամենակտրուկ անկումն է

Թուրքիայում զբոսաշրջիկների թիվն ապրիլին կրճատվել է 28%-ով. Վերջին 17 տարում ամենակտրուկ անկումն է

PanARMENIAN.Net - Թուրքիա ժամանած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը ապրիլին կրճատվել է 28%-ով: Այս ցուցանիշի անկման տեմպը երկրում ամենակտրուկն է եղել վերջին 17 տարում:

Թուրքիայումվերջին անգամ զբոսաշրջային հոսքի նման անկում գրանցվել է 1999-ին, երբ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը արտասահմանցիների մի շարք առևանգումներ իրականացրեց Թուրքիայի իշխանությունների կողմից իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո:

Ապրիլ ամսին Թուրքիա է ժամանել 1.74 մլն հանգստացող, մինչդեռ 2015-ին այդ նույն ժամանակահատվածում ժամանել էր 2.43 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ: Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկների թիվը 2015-ի համեմատ կրճատվել է 80%-ով, Տասս-ին հղումով գրում է Tert.am-ը:

Գերմանիայում գործող TUI միջազգային զբոսաշրջային գործակալության միջոցով Թուրքիայում արվող ամրագրումները նվազել են:2016 թվականի ամռային հանգստի համար Թուրքիայի հյուրանոցներում ամրագրումներ անողների թիվը նվազել է 40%-ով:

Ընթացիկ տարվա հունվարին Անթալիա այցելած ռուս զբոսաշրջիկների քանակը նվազել է 5 անգամ` նախորդ տարվա համեմատ: Ռուս զբոսաշրջիկների այցելությունների քանակի ռեկորդային անկումը մտահոգել է Անթալիայի բնակիչներին: Ըստ Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչության տվյալների, ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանից Անթալիա է այցելել ընդամենը 2427 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 12 870 մարդ, իսկ հանգստացողների ընդհանուր թիվը հունվարին ամենացածրն է եղել վերջին 10 տարում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---