ԼՂՀ նախագահ. Անվտանգ ապրելու հիմնական երաշխիքն անկախ պետականությունն է

ԼՂՀ նախագահ. Անվտանգ ապրելու հիմնական երաշխիքն անկախ պետականությունն է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իր անունից նա շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Բակո Սահակյանը մասնավորապես ասել է, որ 1918 թվականին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերն իրենց արժանի տեղն զբաղեցրին հայ ժողովրդի պատմության հերոսական տարեգրության մեջ: Նա նշել է նաև, որ իր բազմադարյա պատմության ընթացքում հայը բազմիցս է համոզվել, որ անվտանգ ապրելու հիմնական երաշխիքը անկախ պետականությունն է, նրա շարունակական զորացումը և սեփական ուժերին ապավինումը: Դա ցույց տվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ Ադրբեջանը մեկ անգամ ևս փորձ արեց իրականացնել իր ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ: Սակայն նա բախվեց հայոց բանակի ուժին ու ոգուն` չկարողանալով իրականացնել իր ռազմատենչ նպատակներից և ոչ մեկը:

«Այսօր բոլորիս պարտքն է մեր հերոս նախնիների հաղթական ոգին միշտ կենդանի պահել սերունդների հիշողության մեջ, աչքի առաջ ունենալով նրանց օրինակը, առաջնորդվելով ազգային գաղափարախոսությամբ ու անձնուրաց հայրենասիրությամբ` անել ամեն ինչ, որպեսզի հայկական երկու հանրապետություններն օր օրի զարգանան, լինեն ավելի ամուր ու հզոր: Իսկ դրան հասնելու միակ ճանապարհը համախմբված ու միասնական աշխատանքն է, համայն հայության ներուժի և յուրաքանչյուրի ջանքերի համադրումը` ի շահ կարևորագույն համազգային խնդիրների լուծման: Միայն այդպես կարող ենք կերտել նոր հաղթանակներ և գնալ դեպի հուսալի ապագա»,-ասվում է ԼՂՀ նախագահի ուղերձում:

Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության նախագահը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ:

Ընթերցեք նաև. ՀՀ նախագահ. Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև պետություն և անկախության սերունդ կա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---