Գիտնականների հորդորն ԱՀԿ-ին՝ տեղափոխել Օլիմպիադան. Պատճառը Զիկան է

Գիտնականների հորդորն ԱՀԿ-ին՝ տեղափոխել Օլիմպիադան. Պատճառը Զիկան է

PanARMENIAN.Net - Առողջապահության ոլորտի ավելի քան 150 փորձագետ բաց նամակ է հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)` հորդորելով տեղափոխել Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը կամ չեղարկել դրանք Զիկա վիրուսի տարածման պատճառով:

Նրանք հորդորել են ռիսկի չենթարկել Օլիմպիադայի ավելի քան կես միլիոն հյուրերին, որոնք պատրաստ են ժամանել Բրազիլիա տարբեր երկրներից, հայտնում է DW-ն:

Նրանք չեն բացառում, որ այդպիսով վիրուսը կարող է տարածվել ամբողջ մոլորակով, հատկապես` Ասիայի ու Աֆրիկայի երկրներում: Նրանք անհրաժեշտ են համարում անկախ փորձագիտական հանձնաժողովի ստեղծումը, որը խորհրդատվություն կտրամադրի ՄՕԿ-ին Զիկա վիրուսի հետ կապված ռիսկերի հարցում: Ստորագրահավաքի մասնակիցները ներկայացնում են 29 երկրի համալսարանական և առողջպահական գերատեսչություններ: ԱՀԿ-ն համամիտ չէ այս պնդումներին`հայտարարելով, որ հանրային առողջությանը սպառնալիք չկա, իսկ Բրազիլիան աշխարհի 60 երկրներից միայն մեկն է, որտեղ արձանագրվել է վիրուսի առկայությունը:

Փետրվարի 1-ին ԱՀԿ-ն միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել Զիկա վիրուսի տարածման կապակցությամբ:

Զիկա վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում:Հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց:

Ընթերցեք նաև. Զիկա վիրուսն ամռանը կարող է հասնել Վրաստանի սևծովյան տարածքներ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---