Սիմոնյանն ու Գաբրելյանովը` Պորոշենկոյի հաստատած անհատական պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում

Սիմոնյանն ու Գաբրելյանովը` Պորոշենկոյի հաստատած անհատական պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի որոշումը մի շարք ռուսական ԶԼՄ-ների ղեկավարների դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին:

Մասնավորապես, ցանկում 17 ազգանուն կա, այդ թվում Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էռնստը, Novorus.info կայքի խմբագիր Անդրեյ Սուրկովը, «Պռավդա.ռու» հոլդինգի սեփականատեր Վադիմ Գորշենինը, ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը, LifeNews-ի նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Գաբրելյանովը և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցները սահմանվել են այն անձանց դեմ, որոնք «իրական կամ պոտնեցիալ սպառնալիք են ստեղծում Ուկրաինայի ազգային շահերին, ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նպաստում են ահաբեկչական գործունեությանն ու խախտում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և այլն»:

Ուկրաինայի ԱԳՆ-ն պետք է տեղեկացնի ԵՄ, ԱՄՆ և այլ պետությունների իրավասու մարմիններին պատժամիջոցներ սահմանելու մասին և հարց բարձրացնի նրանց առջև նմանատիպ սահմանափակող միջոցներ այդ անձանց դեմ կիրառելու վերաբերյալ:

ՌԴ-ին Ղրիմի միացումից հետո և Դոնբասում հակամարտության պատճառով Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ բազմաթիվ քաղաքական գործիչների, մշակույթի գործիչների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---